Կցանկանայի, որ Քելի Դեգնանն, ինչպես նաև արևմտյան գործընկերները, ավելի մեծ հետաքրքրություն ունենային, որ «Ազգային շարժումը» ստորագրեր համաձայնագիրը. Իրակլի Զարքուա
Կցանկանայի, որ Քելի Դեգնանն, ինչպես նաև արևմտյան գործընկերները, ավելի մեծ հետաքրքրություն ունենային, որ «Ազգային շարժումը» ստորագրեր համաձայնագիրը. Իրակլի Զարքուա

Ամիսներ շարունակ գործընկեր երկրները մեզ հետ միասին կոչ էին անում «Ազգային շարժմանը» ստորագրել փաստաթուղթը: Ես կցանկանայի, որ Քելի Դեգնանը, ինչպես նաև բոլոր արևմտյան գործընկերները, ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեին և օգտագործեին լծակները, որպեսզի «Ազգային շարժումը» ստորագրեր համաձայնագիրը, – այս մասին հայտարարել է մեծամասնության անդամ, Իրակլի Զարքուան:

Նրա խոսքով, կապ չունի «Ազգային շարժումը» կստորագրի թե ոչ Շառլ Միշելի փաստաթուղթը:

«Նախատեսվում էին մի շարք բարեփոխումներ, որոնք մենք կավարտենք, այդ թվում` ընտրական և դատաիրավական բարեփոխումներ: Մենք դա կավարտենք, ինչպես նաև կկատարենք Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները: 10-ից ութն արդեն ավարտված են, երկուսի վրա աշխատանքներն ընթացքի մեջ են: Այստեղ բանն այն է, որ գործողությունը միակողմանիորեն էր, այժմ ուզում եք ստորագրեք ուզում եք մի ստորագրեք: «Վրացական երազանքը» կստանա հինգ տոկոս կամ 55 տոկոս, դա ոչ մի կապ չունի արտահերթ ընտրությունների հետ: Դա կորոշի այն կուսակցությունը, որը կգա մեծամասնությամբ `արտահերթ ընտրություններ կանցկացնի, թե ոչ», – ասել է Զարկուան:

ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաշվի կառնի Վրաստանի կառավարության այն հայտարարությունը, որ իրենք 75 մլն. եվրո օգնության կարիք չունեն:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ երախտապարտ է Եվրամիությանը տրամադրած ամբողջ օգնության համար, որը տրամադրել է երկրին, այդ թվում ՝ համավարակի կառավարման գործում: Միաժամանակ, ըստ վարչապետի, Վրաստանն այս տարի սկսել է կրճատել իր արտաքին պարտքը, որի պատճառով մեծ է հավանականությունը, որ այլևս անհրաժեշտություն չի լինի Եվրամիությունից վարկ ստանալ: