Կախեթիում մեկնարկել է շտապօգնության և «տենդի կենտրոններում» աշխատող բուժանձնակազմի թիրախային թեստավորման երկրորդ փուլը,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի վարիչ, Նելի Խիզանիշվիլին:
Նրա խոսքով, բուժանձնակազմը անցնում է կորոնավիրուսի վրա կրկնակի թեստավորում:
«Թիրախային թեստավորումը վերաբերելու է նաև այլ բարձր ռիսկային խմբերին, այդ թվում ՝ ոստիկանության և պաշտպանության նախարարության աշխատակիցներին, խանութների, դեղատների և գեղեցկության սրահների աշխատակիցներին: Այս փուլում հետազոտությունը իրականացվում է «Փի Սի Ար» մեթոդով, սակայն հետագայում հնարավոր է մշակվի այլ ալգորիթմ»,- ասել է Նելի Խիզանիշվիլին:
Խիզանիշվիլիի խոսքով, Կախեթիում համավարակային իրավիճակը կրկին կայուն է, և «կովիդ 19»-ի լաբորատոր հաստատված դեպք չի գրանցվել:
Այս փուլում Կախեթիի կարանտինային տարածքներում գտնվում է 411 քաղաքացի: