Կախեթիում կկառուցվի Չրի ձեռնարկություն
Կախեթիում կկառուցվի Չրի ձեռնարկություն

«Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի աջակցությամբ, Սագարեջոյում կկառուցվի Չրի բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն:

Նախագծի ներդրումային արժեքը գերազանցում է մեկ միլիոն դոլլարը: Նոր գործարանը կառուցելու համար էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պետական գույքի ազգային գործակալությունը «Ջեո-օրգանիկս» ՍՊԸ-ին փոխանցել է 36 785ք.մ պետական գույք:

Գործակալության տեղեկությամբ, ձեռնարկությունը մեկ տարում կկարողանա արտադրել 120 տոննա ապրանք: Ընկերությունը ապագայում նախատեսում է արտադրել նաև մրգի չիպս:

«Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում, 2014 թվականից աջակցվել է 435 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը գերազանցում է մեկ միլիարդ լարին: