Վարչապետի հանձնարարությամբ, Լերի Բարնաբիշվիլին Գուրջաանիի մունիցիպալիտետի Կաճրեթի գյուղում ծանոթացել է աղետի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ
Վարչապետի հանձնարարությամբ, Լերի Բարնաբիշվիլին Գուրջաանիի մունիցիպալիտետի Կաճրեթի գյուղում ծանոթացել է աղետի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարությամբ, կառավարության վարչակազմի շրջանների հետ հարաբերությունների վարչության պետ, Լերի Բարնաբիշվիլին այցելել է Գուրջաանիի մունիցիպալիտետի Կաճրեթի գյուղ, աղետի գոտի: Նրա հետ միասին, իրավիճակին տեղում ծանոթացան տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին, Կախեթիում պետական լիազոր Իրակլի Շիոշվիլին, մեծամասնական պատգամավոր Դավիթ Սոնղուլաշվիլին և Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետ, Արչիլ Խանդամաշվիլին:

Իշխանությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են աղետի պատճառած խնդիրների հետ և հանդիպել բնակչությանը: Վնասված են գյուղի ենթակառուցվածքներն ու տների տանիքները: Կառավարության աշխատակազմի մարզերի հետ հարաբերությունների վարչության պետը լսել է տեղացիների կարիքները և նշել, որ համապատասխան ֆինանսական միջոցներ են տրամադրվելու վնասված ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Աշխատում է վնասը հաշվող մշտական ​​հանձնաժողովը, որը կուսումնասիրի պատճառված վնասի չափը և երբ վնասի ճշգրիտ չափը որոշվի, եթե մունիցիպալիտետը բավարար ռեսուրսներ չի ունենա, կառավարությունը միջոցներ կհատկացնի վնասված ենթակառուցվածքն ամբողջությամբ վերականգնելու համար, որը ներառում է տանիքի աշխատանքներ», – հայտարարել է Լերի Բարնաբիշվիլին:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողերին, վնասը հաշվարկվում է, և համապատասխան որոշումները կկայացվեն շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության հետ խորհրդակցելով:

Կախեթիի տարածաշրջանում տեղացած ուժեղ կարկուտն ու քամին վնասել են հինգ մունիցիպալիտետ: