Կառլ Հարցելը Եվրամիության կողմից ֆինանսավորված նախագծերին ծանոթանալու նպատակով գտնվում է Կախեթիում
Կառլ Հարցելը Եվրամիության կողմից ֆինանսավորված նախագծերին ծանոթանալու նպատակով գտնվում է Կախեթիում

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը այցելել է Թելավիում գտնվող բենեֆիցիարների տուն, որը սպասարկում է լսողության և խոսքի խնդիրներ ունեցող երեխաներին և մեծերին: Միևնույն ժամանակ, դեսպանը այցելել է Իղալթո գյուղի մանկապարտեզ, որտեղ  էներգոարդյունավետության նախագծի շրջանակներում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

Ձմեռային պայմաններում մանկապարտեզի շենքի ջեռուցումն իրականացվելու է այգուց հավաքված թափոնների օգտագործմամբ, ինչը հնարավորություն կտա հաստատությանը խնայել էներգիայի սպառման 60%-ը: Համապատասխան վառելափայտ հավաքելու համար տեխնիկան արդեն գնվել է Եվրամիության ֆինանսավորմամբ:

Եվրամիության դեսպանի այցը Կախեթի երկօրյա է: Եվրամիության կողմիցֆինանսավորվող նախագծերին ծանոթանալու նպատակով, դեսպանը կայցելի Ղարելիի երկու ձեռնարկություն:

Եվրամիության աջակցությամբ Վրաստանում իրականացվում են ավելի քան 160 նախագիծ, իսկ օգնության չափը տարեկան գերազանցում է 350 միլիոն լարին: