Ես մասնակից եմ Վրաստանի քաղաքացիների սգին. Կառլ Հարցել
Ես մասնակից եմ Վրաստանի քաղաքացիների սգին. Կառլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածերի ընտանիքներին և ընկերներին:

«Ես մասնակից եմ Վրաստանի քաղաքացիների սգին: Հայտնում եմ խորին վիշտս և ցավակցությունը Բաթումում ողբերգականորեն զոհվածների ընտանիքներին և ընկերներին», – գրել է Հարցելը Թվիթերի իր էջում:

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Ինը մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: