Կարևոր է համոզվել, որ Սաակաշվիլիի առողջության հետ կապված համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, Եվրամիությունը ուշադիր հետևում է զարգացումներին. Կարլ Հարցել
Կարևոր է համոզվել, որ Սաակաշվիլիի առողջության հետ կապված համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, Եվրամիությունը ուշադիր հետևում է զարգացումներին. Կարլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելի խոսքով, խորհրդարանում քաղաքական կուսակցությունները պետք է որոշեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի գործով ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի ստեղծման հետ։

«Խորհրդարանում քաղաքական կուսակցությունները պետք է որոշեն, թե ինչպիսի զարգացումներ կհետևեն հետաքննող հանձնաժողովի հետ կապված հարցին»,- ասել է Կարլ Հարցելը։

Հարցելը խոսել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին և նշել, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նրա խոսքով, շատ կարևոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել Սաակաշվիլիի առողջական վիճակն ապահովելու համար։

«Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հարցին, Եվրամիությունը մանրամասն և շատ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Մենք այս կապակցությամբ բազմիցս հայտնել ենք մեր կարծիքը։ Իհարկե, շատ կարևոր է համոզվել, որ Սաակաշվիլիի առողջության հետ կապված համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։ Դրա համար ամենակարևորը բժշկական խորհրդատվությունն է, և իշխանությունները պետք է հաշվի առնեն այս խորհուրդը», – ասել է Կարլ Հարցելը: