Աղետը վնասել է Կախեթիի մի քանի գյուղ
Աղետը վնասել է Կախեթիի մի քանի գյուղ

Ախմետայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է՝ Արգոխի, Մաղրաանի և Փիչխովանի գյուղերը:

Հիմնականում վնասվել են խաղողի այգիներն ու տարբեր հացահատիկային մշակաբույսերը:

Աղետը խնդիրներ է ստեղծել նաև Սագարեջոյում: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերը, ինչի պատճառով կենտրոնական ճանապարհի վրա երթևեկությունը խափանվել էր մի քանի րոպեով: