Ղվարելիի մունիցիպալիտետի մի քանի գյուղում ուժգին քամին պոկել է տների տանիքներ
Ղվարելիի մունիցիպալիտետի մի քանի գյուղում ուժգին քամին պոկել է տների տանիքներ

Ղվարելիի մունիցիպալիտետի մի քանի գյուղում ուժգին քամին պոկել է տների տանիքներ:

Ախալսոփելի, Չանտլիսղուրի, Մթիսձիրի և Ճիկաանի գյուղերում վնասվել են ավելի քան 50 տների տանիքներ:

Աղետը վնասել է նաև էլեկտրահաղորդման գծերը:

Ղվարելիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում հայտարարում են, որ վնասը հաշվարկող հանձնաժողովն առավոտվանից աշխատում է աղետից տուժած գյուղերում:

Բացի այդ, աղետ էր նաև Սագարեջոյի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում: