Կախեթիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, վարակվածը շտապ օգնության բժիշկ է
Կախեթիի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: «Կովիդ-19»-ը հաստատվել է Ղվարելիի շտապ օգնության բժշկի մոտ: Համավարակաբանները գտնվում են դեպքի վայրում և ուսումնասիրում են վարակվածի կլաստերը:
Ըստ Ղվարելիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տելման Խվեդելիձեի, վարակված կինը շտապ օգնության բժիշկ է և հերթապահում էր չորս օրը մեկ անգամ:
Նրա խոսքով, կինը որևէ շփում չի ունեցել ռիսկ խմբին պատկանող անձանց հետ: Կանխարգելման նպատակով, բժիշկներին հետազոտելու ժամանակ կորոնավիրուսը նրա մոտ հայտնաբերվել է ՝ Փի Սի Ար թեստով:
Համավարակաբանները Ղվարելիի բուժանձնակազմին հետազոտելու են երկրորդ անգամ: