Դեդոփլիսծղարոյում բնակվող միջազգային փոխադրումների ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների և նրա շփման շրջանակում ընգրկված մարդկանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի շրջանի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:
Նելլի Խիզանիշվիլու փոխանցմամբ, չնայած բացասական պատասխանին, վարորդի հետ շփում ունեցած 10 մարդ կանցնի 14-օրյա պարտադիր կարանտին, որտեղ նրանք կանցնեն լրացուցիչ հետազոտություն:
«Ինչպես վարորդի, այնպես էլ՝ նրա հետ շփում ունեցած անձանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չկան: Դեդոփլիսծղարոյի դեպքը չի համարվում Կախեթիի դեպք, վարակը ներմուծված է, քանի որ վարորդը վարակվել է Ռուսաստանում»,- հայտարարել է Նելլի Խիզանիշվիլին:
Բացի այդ, Նելլի Խիզանիշվիլու փոխանցմամբ, երեկ Կախեթիից 32 նմուշ ուղարկվել է լաբորատորիա և բոլոր պատասխանները բացասական են:
Կախեթիում, այս պահի դրությամբ, կարանտինային տարածքում գտնվում է 14 մարդ:
Կախեթիում, ինքնամեկուսացման մեջ գտնվող բեռնատար ավտոմեքենայի վարորդի մոտ կորոնավիրուս էր հաստատվել երեկ: