Կախեթիում համաճարակային վիճակը կրկին կայուն է,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի վարչության ղեկավար Նելի Խիզանիշվիլին:
Ինչպես նա նշել է, շրջանից Լուգարի լաբորատորիա ուղարկված 117 նմուշից 103-ի պատասխանն արդեն հայտնի է և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Նելլի Խիզանիշվիլու հայտարարությամբ, ինքնամեկուսացման մեջ է 17 քաղաքացի, 18-ի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է: Ինչ վերաբերում է կարանտինի տարածքներին, 10 տեղավայրում գտնվում է 406 քաղաքացի:
Բացի այդ, նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով, նմուշներ են վերցվելու ինչպես տենդի կլինիկաներից, այնպես էլ՝ կարանտինի տարածքներից: Կախեթիի շրջանում վերցվել և Լուգարի կենտրոն է ուղարկվել 2 603 նմուշ, այստեղից 915-ը բուժանձնակազմ է, 784 անձ՝ կարանտինից է, 74-ը՝ մաքսային աշխատակից է, իսկ 110-ը՝ սահմանափակ ունակություններով անձ: