Կախեթիի շրջանի Սագարեջո քաղաքի հիվանդանոցը նախապատրաստում են կարանտինային գոտու համար
Կախեթիի շրջանի Սագարեջո քաղաքի հիվանդանոցը նախապատրաստում են կարանտինային գոտու համար:
Հիվանդանոցի բուժանձնակազմի տեղեկությամբ, «Ջեո հոսպիտալսից» պացիենտների մի մասին կտեղափոխեն Թբիլիսիի և Գուրջաանիի հիվանդանոցներ, ովքեր բուժվում են ոչ թե կորոնավիրուսի, այլ՝ տարբեր ախտորոշումներով:
Սագարեջոյի կլինիկայի նման, հնարավոր է, կարանտինային տարածք հայտարարվի նաև Թելավիի ռեֆերալ հիվանդանոցը:
Այս պահի դրությամբ, Կախեթիում կորոնավիրուսով վարակվելու դեպք չի գրանցվել: Շրջանի 7 կարանտինային տարածքներում գտնվում է 401 քաղաքացի: