Կախեթիի շրջանի Ղարաջալա գյուղում արձանագրվել է կորոնավիրուսի դեպք:
Միջին տարիքի կինը հետազոտվել է «PCR» թեստավորմամբ, որը ցույց է տվել դրական արդյունք: Կնոջը Թելավի քաղաքի շրջանային հիվանդանոցի մեկուսացված խցիկից տեղափոխում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:
Վարակման աղբյուրը հայտնաբերելու նպատակով Ղարաջալա գյուղում արդեն աշխատում է համաճարակաբանների խումբ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է 7 պացիենտ: Կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից են, մեկի վարակման աղբյուրն այժմ զննվում է: