Կախա Կուճավա. Վրաստանն ունի ֆենոմենալ մարզիկ Լաշա Տալախաձեին, շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի կապակցությամբ
Կախա Կուճավա. Վրաստանն ունի ֆենոմենալ մարզիկ Լաշա Տալախաձեին, շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի կապակցությամբ

Վրաստանն ունի ֆենոմենալ մարզիկ Լաշա Տալախաձեին, շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի կապակցությամբ, – այս մասին «Facebook»-ում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:

«Վրաստանն ունի ֆենոմենալ մարզիկ Լաշա Տալախաձեին, ով ոսկե մեդալ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում և սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ: Շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի կապակցությամբ»,- գրում է Կախա Կուճավան:

Ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում Վրաստանի անունից նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Նա +109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում հաղթահարել է 223 կգ և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ: