Կատալոնիայում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ապօրինի երեկույթի մասնակիցներին
Կատալոնիայում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ապօրինի երեկույթի մասնակիցներին: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»:
Բարսելոնայի մերձակա բնակավայրերից մեկում ամանորյա երեկույթը տևել է երկու օր, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ:
Ապօրինի երեկույթի մասնակիցներից ոմանք դիմադրություն են ցուցաբերել դեպքի վայր ժամանած ոստիկաններին:
Երեկույթի կազմակերպման մեջ կասկածվող մի քանի անձ ձերբակալվել է: Նրանք ստիպված կլինեն վճարել 3 000-ից 60 000 եվրո տուգանք: