Կասկածելի ախտանշաններով Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել երեք պացիենտ, նրանցից մեկը երեխա է
Կասկածելի ախտանշաններով Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել երեք պացիենտ, նրանցից մեկը երեխա է: Երեքն էլ գտնվում են մեկուսացված խցիկում:
Փոթիի բժշկական կենտրոնի տնօրեն Թեա Միգինեիշվիլու փոխանցմամբ, պացիենտներն ունեն ջերմություն և շնչառական այլ ախտանշաններ:
«Կլինիկայում գտնվում է երեք պացիենտ, երկու տարեկան երեխա, ինչպես նաև 19 և 49 տարեկան տղամարդիկ: Նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Պացիենտների կենսաբանական նմուշներն ուղարկվել են Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «PCR» հետազոտության: Պատասխանները հայտնի կդառնան քիչ ուշ»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: