Կառավարությունը խստացնում է արտակարգ իրավիճաին վերաբերվող սահմանափակումների մոնիտորինգը
Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ, տեղի ունեցավ միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:
Նաև քննարկվել է Վրաստանում արտակարգ դրության սահմանափակումների հետ կապված հարցերը: Այդ թվում, քննարկվել է Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարաններում կարանտինային ռեժիմի կիրառման հարցը:
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ իրավապահ մարմինները 24-ժամվա ընթացքում խստորեն վերահսկում են արտակարգ դրության սահմանափակումները և ցանկացած խախտման դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Նախարարի խոսքով, արտակարգ դրության սահմանափակումները վերահսկվում են ամբողջ Վրաստանի մասշտաբով և արդեն կիրառվել են օրենքով սահմանված տուգանքները:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում նաև նշվել է, որ շարունակվում է Վրաստանի քաղաքացիներին արտերկրից վերադարձնելու գործընթացը: Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանը հայտնել է, որ Մարտի 26-ին Վիեննայից հատուկ թռիչքով Վրաստան է վերադարձել 180 քաղաքացի, որոնք 14-օրյա ընթացքում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության կողմից սահմանված վայրում կլինեն մեկուսացված:
Միջգերատեսչական նիստում նշվել է նաև, որ Վրաստանում գտնվող կորոնավիրուսով վարակված 81 հիվանդից 13-ը արդեն վերականգնվել է: Համեմատած ծանր է հինգ վարակվածի վիճակը: Բոլորը համապատասխան բուժում են անցնում: Այս պահին, կարանտինում կա 4505 մարդ, իսկ ստացիոնար պայմաններում ՝ 247 մարդ:
Դրա հեր մեկտեղ, միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, Վրաստանի բոլոր շրջաններում կստեղծվեն այսպես կոչված «տենդի կենտրոնները»: Այս կլինիկաները կընդունեն նաև նրանց, ում ջերմաստիճանը ֆիքսված է:
Ըստ Վրաստանի ներգաղթյալների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի պահպանման նախարար Եկատերինե Տիկարաձեի, այդպիսի կենտրոններ արդեն գործում են Կախեթի շրջանում: Այս փուլում, Քվեմո Քարթլիում կլինիկաներ են մոբիլիզացվում, ինչը աստիճանաբար տեղի կունենա բոլոր մարզերում: Կորոնավիրուսով նախատեսված կլինիկաների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվելու է կառավարության կողմից ստեղծված կայքեջում՝ www.stopcov.ge և առողջապահության նախարարության պաշտոնական կայքում՝ www.moh.gov.ge:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը, համակարգված քայլեր ձեռնարկելու համար, Վարչապետի գլխավորությամբ շարունակում է հանդիպումներ:
Վրաստանի խորհրդարանը և Նախագահի աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են Խորհրդի աշխատանքներին: