Կառավարության կարգադրությամբ օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր
Կառավարության կարգադրությամբ օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Այս տեղեկությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, համապատասխան հրամանագիրը այսօր ստորագրել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Հրամանագրի համաձայն, սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի ողջ տարածքում վարչական շենքերից իջեցվելու է պետական դրոշը:

Դուշեթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 17 մարդ: Ծանր վիրավորվել է երեք ուղևոր: Նրանց տեղափոխել են առաջին համալսարանական կլինիկա: Ըստ բժիշկների, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: