Ուկրաինայում հունվարի 9-ը հռչակվել է սգո օր
Ուկրաինայում հունվարի 9-ը հռչակվել է սգո օր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրանում ինքնաթիռի կործանման պատճառով հունվարը 9-ը հռչակել է սգո օր:

Զելենսկին որոշումը կայացրել է արտակարգ ժողովից հետո:

Ուկրաինայի նախագահն արձակել է ի նշան ավիավթարի զոհերի նկատմամբ հարգանքի՝ պետական գերատեսչությունների շենքերից դրոշներն իջեցնելու հրաման:

Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 168 անձինք և անձնակազմի 9 անդամ: Նախնական վարկածով, ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով: