Վրաստանում սգո օր է
Վրաստանում սգո օր է

Վրաստանում սգո օր է: Պետական ​​դրոշները իջեցված են երկրի բոլոր վարչական շենքերի վրա:

Հոկտեմբերի 11-ը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով սգո օր է հայտարարվել, Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի հիշատակի կապակցությամբ։

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Ինը մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: