Սգո օրվա կապակցությամբ վարչական շենքերից իջեցվել են դրոշները
Սգո օրվա կապակցությամբ վարչական շենքերից իջեցվել են դրոշները

Վրաստանի կառավարության կարգադրությամբ, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու նպատակով, օգոստոսի 25-ին Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Սգո օրվա կապակցությամբ պետական դրոշը իջեցվել է Վրաստանի կառավարության շենքից, խորհրդարանի, ներքին գործերի նախարարության և այլ վարչական շենքերից:

Պետական դրոշները իջեցվել են Վրաստանի ողջ տարածքում գտնվող վարչական շենքերից: