Կապիտան Թոմ Մուրը, որը մի քանի ամիս առաջ բրիտանցի բժիշկների համար բարեգործությամբ հավաքել էր միլիոնավոր դոլարներ, մահացել է «կովիդ 19»-ից
Բրիտանիայի բանակի կապիտան, Թոմ Մուրը, որը մի քանի ամիս առաջ բրիտանցի բժիշկների համար բարեգործությամբ հավաքել էր միլիոնավոր դոլարներ, մահացել է «կովիդ 19»-ից: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին», հիմնվելով հանգուցյալի երեխաներին:
100-ամյա կապիտան Թոմը հունվարի 31-ին տեղափոխվել էր Բեդֆորդի հիվանդանոց: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա թոքաբորբ է ունեցել:
Կապիտան Թոմը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, ով համավարակի սկզբում 37 միլիոն դոլար է հավաքել բարեգործական ակցիայի շրջանակներում, առողջապահական ոլորտի աշխատողներին օգնելու համար: