Կանադայում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 15822-ի
Կանադայում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 15822-ի

Կանադայում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 15 822-ի: Մինչ այժմ, վարակի հետևանքով զոհվել է 294 մարդ: Վարակից ապաքինված անձանց թիվը գերազանցում է 3200-ը:

Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ամենաշատ թվով վարակակվելու դեպք է արձանագրվել Քվեբեք և Օնտարիո նահանգներում:

Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից զոհվել է 72 000 մարդ, վարակված է ավելի քան 1 300 000-ը: