Կամենա Աստված, որ յուրաքանչյուր ոք մաքրվի. Իլիա Երկրորդ
Կամենա Աստված, որ յուրաքանչյուր ոք մաքրվի. Իլիա Երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը Սամեբայում, Ջրօրհների տոնական պատարագի ավարտից հետո, քարոզով դիմել է հավատացյալներին:

«Կամենա Աստված, որ մեզանից յուրաքանչյուրը դառնա սուրբ հոգու տաճար:

Կամենա Աստված, որ յուրաքանչյուր ոք մաքրվի: Այսօր դուք այստեղից տուն կտանեք օրհնված ջուր: Ցողեք ջրով ձեր տները, ձեր երեխաներին և սուրբ հոգին կհաստատվի ձեզ վրա»,- նշել է պատրիարքը՝ քարոզելիս:

 

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքի տոնը: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Սուրբ Սինոդի անդամների և հոգևորականության հետ միասին Սամեբայի աթոռանիստ տաճարում մատուցեց տոնական պատարագ:

Տաճարներում օրհնվեց ջուրը:

Ջրօրհնեքի տոնը տասներկու տաղավար տոներից մեկն է: Այլ կերպ այս օրը կոչվում է Աստվածահայտնության տոն: