Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքը: Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվել գործող բոլոր եկեղեցիներում:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլիա Երկրորդը տոնական պատարագը անց է կացրել Սուրբ Երրորդության տաճարում: Տաճարի բակում գտնվող այազմայում կատարվել է Ջրօրհնեքի կարգը: Հավատացյալները կկարողանան օրհնված ջուրը տանել տուն: Եկեղեցական ուսուցմամբ, այդ ջուրը հավատացյալները տալիս են հիվանդներին, կամ խմում ամեն առավոտ, կամ էլ օծում են իրենց տունը:
Ջրօրհնեքի տոնը տաղավար տոներից է: Այն կապված է Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուս Քրիստոսի մկրտության հետ: Այս օրվանից է գալիս առաջին եկեղեցական կարգը՝ մկրտությունը: Ջրօրհնեքը անվանում են նաև աստծո հայտնության տոն: Ըստ Ավետարանի, հենց այս օրն էր հայտնվել Սուրբ Երրորդությունը- Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով, և երկնքից լսվեց ձայն՝ «Սա է իմ սիրելի Որդին»: