Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 464 մարդ: Այսպիսով, Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25 549-ի:
Ապրիլի 22-ին Իտալիայում կորոնավիրուսից զոհվել էր 437 մարդ: Նվազել է նոր դեպքերի թիվը: Ապրիլի 23-ին արձանագրվել է վարակի 2646 նոր դեպք, իսկ ապրիլի 22-ին՝ 3370 նոր դեպք:
ԱՄՆ-ից հետո Իտալիան զոհերի թվով աշխարհում երկրորդ տեղում է: Իտալիայում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 189 973 դեպք: