Իտալիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 382 մարդ: Երկրում, ընդհանուր, կորոնավիրուսից զոհվել է 27 359 մարդ:
Բացի այդ, Իտալիայում վարակածների թիվը գերազանցել է 200 000-ը: Երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 201 505 մարդու մոտ:
Իտալիայի կառավարությունում հայտարարում են, որ համավարակի մեկնարկից մինչ օրս վարակից ապաքինվել է 68 941 մարդ: