Իտալիայում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսից 437 մահվան դեպք
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25 085-ի, այդ թվում՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 437 մահվան դեպք:
Ապրիլի 21-ի տվյալների համեմատ, սա 100 դեպքով պակաս է, սակայն ավելացել է նոր դեպքերի թիվը և վերջին 24 ժամում երկրի մասշտաբով արձանագրվել է կորոնավիրուսի 3370 նոր դեպք:
Համավարակի տարածումից մինչ օրս Իտալիայում կորոնավիրուս է ախտորոշվել 187 327 մարդու մոտ: