Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 570 մարդ: Հատկանշական է, որ նախօրեին երկրում կորոնավիրուսից մահացել է 610 մարդ:
Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից մինչ օրս Իտալիայում մահացել է 18 849 մարդ:
Նվազել է նաև կորոնավիրուսով վարակման ցուցանիշը: Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 1396 մարդու մոտ: Երկրում ընդհանուր հաստատվել է 98 273 դեպք:
Բացի այդ, վերջին մեկ օրում ապաքինվել է 1985 մարդ: