Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 431 մարդ: Սա վերջին երեք շաբաթների ընթացքում կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է:
Արդյունքում, երկրում զոհերի թիվը հասել է 19 899-ի:
Ինչ վերաբերում է վերջին 24 ժամում արձանագրված նոր դեպքերին, դրանց թիվը կազմել է 1984: Այսպիսով, Իտալիայում վարակված է 102 253 մարդ, ապաքինվել է 35 000-ը: