Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 168 մարդ: Այսպիսով, երկրում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 631-ի: Վարակակիրների ընհանուր թիվը կազմում է 9 172:
Կորոնավիրուսի պատճառով, Իտալիան հայտնվել է «կարմիր գոտում»: Ողջ երկրի մասշտաբով արգելվել են հավաքները: Իշխանության որոշմամբ, քաղաքացիները դուրս են գալիս միայն աշխատանքի գնալու նպատակով կամ անհետաձգելի կարիք ունենալու դեպքում: