Իտալիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 648 նոր դեպք
Իտալիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 648 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 648 նոր դեպք: Վարակից մահացել է 541 պացիենտ: Տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

Համավարակի մեկնարկից ի վեր երկրում գրանցվել է 1 585 178 դեպք, այստեղից 54 904 վարակված մահացել է:

Վարակման ցուցանիշով Իտալիան Եվրոպայում չորրորդ տեղում է: