Իտալիայում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2256 նոր դեպք, որը մարտի 10-ից հետո ամենացածր ցուցանիշն է
Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 454 մարդ: Նվազել է նոր դեպքերի թիվը:
Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 2256 նոր դեպք, նման ցածր ցուցանիշ Իտալիայում վերջին անգամ գրանցվել էր մարտի 10-ին:
Վարակի տարածումից մինչ օրս, Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 181 228 մարդ: Վարակից բուժվել է 48 877 մարդ:
Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Լոմբարդիայի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը զգալիորեն թեթևացել է: