Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 453-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 130-ով: Իտալիայում մահացել է 12 մարդ, երեքը՝ բուժվել:
Վարակման դեպքերի մեծ մասն արձանագրվում է Իտալիայի հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Լոմբարդիայում:
Իտալիայի հյուսիսային մասի մի քանի քաղաքներում հայտարարված է կարանտին: Փակ են ուսումնական հաստատությունները, չեղարկվել են հասարակական միջոցառումները: