Իտալիայում կորոնավիրուսից զոհվել է 120 բժիշկ:
Նշված տվյալները և մահացածների ցուցակը հրապարակում է Իտալիայի բուժաշխատողների ազգային ֆեդերացիան:
Կազմակերպության նախագահ Ֆիլիպո Անելիի հայտարարությամբ, վարակակիր բժիշկների թիվն էլ ավելի մասշտաբային է:
«Մենք այլևս թույլ չենք տա, որ մեր բժիշկները վարակի դեմ դուրս գան մերկ ձեռքերով: Սա անհավասար պայքար է, որը վնասում է մեզ, մեր քաղաքացիներին ողջ երկրում»,- նշել է Ֆիլիպո Անելին:
Իտալիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի համավարակից զոհվել է 21 067 մարդ, վարակվել՝ 162 500-ը: