Իտալիայի ոստիկանությունը երկու օրվա ընթացքում կարանտինի կանոնները խախտելու համար տուգանել է 23 000 մարդու:
Ուրբաթ և շաբաթ, կանոնների խախտման համար երկրի մասշտաբով տուգանվել է 22 956 ֆիզիկական և 397 իրավաբանական սուբյեկտ: Տուգանքը տատանվում է 400-ից մինչև 3000 եվրո:
Հարության տոնի կապակցությամբ ոստիկանությունը առանձնապես խստացրել է վերահսկողությունը ճանապարհներին: