Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 273 դեպք, մահացել է 128 մարդ
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակ: Անցած օր ու գիշերվա ընթացքում Իտալիայում «կովիդ 19» է հաստատվել 21 273 մարդու մոտ, մահացել է 128 մարդ:
Կորոնավիրուսային վարակի արագ տարածումը դադարեցնելու նպատակով, Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել ընդունել նոր սահմանափակումներ:
Իտալիայի վարչապետ, Ջուզեպպե Կոնտեի հայտարարությամբ, համավարակի դեմ պայքարի միջոցառումների փաթեթի շրջանակներում կփակվեն կինոթատրոնները, մարզադահլիճները և լողավազանները, իսկ բարերն ու ռեստորանները բաց կլինեն միայն մինչև ժամը 18:00-ն:
Կոնտեն ասել է նաև, որ միջոցառումներն ուղղված են հանրային առողջապահության և տնտեսության պաշտպանությանը և մոտակա մի քանի շաբաթներում համավարակի աճը պետք է ենթարկվի վերահսողությանը: