Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 16 308 նոր դեպք, մահացել է 553 պացիենտ
Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 16 308 նոր դեպք: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտերսը»՝ հիմնվելով Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 553 մարդ:
Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր, Իտալիայում արձանագրվել է վարակման 1,94 միլիոն դեպք, այդ թվում մահացել է 68 447 հիվանդ: