Իտալիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 104 նոր դեպք, վարակից մահացել է 352 պացիենտ: Այս մասին հայտնում է «ռոյթերը»՝ հիմնվելով առողջապահության նախարարի հայտարարության վրա:
Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 137 420 մարդ:
Համավարակի տարածումից ի վեր Իտալիայում արձանագրվել է վարակման ավելի քան 1,95 միլիոն դեպք, այստեղից մահացել է 68 799 քաղաքացի:
Եվրոպայում մահացության ցուցանիշով Իտալիան զբաղեցնում է առաջին տեղը: