Իտալիայից հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող Վրաստանի քաղաքացիները պետք է
[email protected] հասցեին ուղարկեն անձնական տվյալները, անձնագրի, ավիատոմսերի կամ ավիատոմսի ամրագրման պատճենները
Վրաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք, որոնք գտնվում են Իտալիայի Հանրապետությունում և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գնել կամ ամրագրել են տոմսեր այն չվերթների ուղղությամբ, որոնք չեղարկվել են, կապահովի Վրաստանի կառավարությունը,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչությունը մեկնաբանում է, որ Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում, Իտալիայի Հանրապետության հետ ժամանակավորապես դադարեցնել ավիաչվերթները:
«Վրաստանի այն քաղաքացիների վերադարձը հայրենիք, որոնք գտնվում են Իտալիայի Հանրապետությունում և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գնել կամ ամրագրել են տոմսեր այն չվերթների ուղղությամբ, որոնք չեղարկվել են կառավարության կողմից կայացված 2020 թվականի մարտի 6-ի որոշմամբ, կապահովի Վրաստանի կառավարությունը:
Դրա համար, Վրաստանի քաղաքացիները պետք է Իտալիայում Վրաստանի դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն անձնական տվյալները, անձնագրի, ավիատոմսերի կամ ավիատոմսի ամրագրման պատճենները»,- հայտարարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Վրաստանի սահմանը հատելիս գործում են որոշ սահմանափակումներ, ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների համար և ժամանակավորապես դադարեցվում են չվերթներն Իտալիայի հետ: