Իսրայելում բացվել է վրացական կիրակնօրյա դպրոց
Իսրայելում բացվել է վրացական կիրակնօրյա դպրոց

Իսրայելի Լոդ քաղաքում իր աշխատանքն է սկսել վրացական կիրակնօրյա դպրոցը: Առաջին դասի բացման տոնական արարողությանը ներկաներին խոսքով դիմել է Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն և «Մամուլի» սփյուռքային կազմակերպության ղեկավար Իրակլի Կիլաձեն:

Վրաստանի դեսպանը խոսել է վրաց-եբրայական սերտ բարեկամական հարաբերությունների մասին, որի հիմքում ընկած են բազմադարյա կապերը և միջժողովրդական հաղորդակցությունը: Դեսպանն ընդգծել է վրացական կիրակնօրյա դպրոցի բացման նշանակությունը երկու երկրների միջև կապերի խորացման գործում: Պաատա Կալանդաձեն շնորհակալություն է հայտնել Իսրայելի պետությանը, Լոդիի քաղաքապետարանին և Վրաստանի պատվավոր հյուպատոսին:

Վրացական կիրակնօրյա դպրոցում աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել վրաց լեզու, գրականություն, Վրաստանի պատմություն և մշակույթ: Այս պահին ուսումնական գործընթացին ներգրավված է 25 աշակերտ: