Սիրիայի պետական մամուլը տեղեկացնում է Իսրայելի ավիահարձակման մասին: Սիրիայի օդային պաշտպանության համակարգը կործանել է Դամասկոսի ուղղությամբ արձակած մի քանի հրթիռ:
Հարձակումն իրականացվել է Գոլանի տարածքից, որը Իսրայելի հսկողության տակ է:
Թել-Ավիվում հաստատել են, որ Իսրայելն ավիահարձակում է իրականացրել Սիրիայի տարածքում տեղակայված իրանական օբյեկտների վրա: Թիրախների թվում են եղել զենքի պահեստները և ռազմաբազաները:
Իսրայելում հայտարարել են, որ նրանց հարձակումը Սիրիայից Իսրայելի տարածքի ուղղությամբ իրականացված հարձակման պատասխանն էր: