Իսրաելցի փորձագետները գրում են Վրաստանի հաջողությունների մասին - Կորոնավիրուսի առաջին դեպքից երկու շաբաթում հայտարարվում է խիստ կարանտին, խախտումների համար սահմանվում են տուգանքներ, ժողովուրդը ենթարկվում է բժիշկ Գամղրելիձեի խորհուրդներին
Իսրաելի կորոնավիրուսի մասին ազգային տեղեկատվական կենտրոնը հրապարակել է վերլուծաբանական եզրահանգում, որտեղ խոսվում է «կովիդ 19»-ի տարածման դեմ Վրաստանի պայքարի հաջողության և այդ հաջողության հիմնական գործոնի մասին:
Զեկույցում ասվում է, որ մայիսի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվում է կորոնավիրուսի կայուն ցածր ցուցանիշ, օրական 15 դեպքից պակաս:
Եվրամիությունը այդ տվյալները համարում է հուսալի, Վրաստանի պարագայում նրանք չեն կասկածում վիճակագրության կեղծումը և մանիպուլացիաները: Զեկույցում նշվում է, որ այդ պատճառով Վրաստանն ընդգրկվել է Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել Շենգենի տարածք:
Ազգային տեղեկատվական կենտրոնը պարզաբանում է, որ հունիսի սկզբին Վրաստանի կառավարությունը Իսրաելի հետ սահմանների բացման վերաբերյալ վարում էր բանակցություններ, սակայն հունիսի 10-ին այդ բանակցությունները դադարեցվեցին, նախատեսելով Իսրաելում ստեղծված համավարակային իրավիճակը:
Իսրայելցի վերլուծաբանները այս պայքարում Վրաստանի հաջողության պատճառ են անվանում Վրաստանի օրինակելի համավարակային քաղաքականությունը:
Զեկույցում ասված է, որ համավարակի սկզբում, իրավիճակը ղեկավարելու ղեկը փոխանցվեց հիվանդությունների վերահսկման կենտրոնին, որի ղեկավարը Ամիրան Գաղրելիձեն է:
Զեկույցում նշվում է նաև, որ երկիրը երկու ամիս ապրել է խիստ ռեժիմով, կարանտինի պայմանների խախտման համար գործել են լուրջ տուգանքներ և ժողովուրդը հիվանդությունների վերահսկման կենտրոնին վստահելով, նախատեսել է բժիշկ Գամղրելիձեի խորհուրդները:
Կենտրոնում նշում են, որ Վրաստանի հաջողությունը, հատկապես այլ երկրների անհաջողությունների ֆոնին, առանձնապես օրինակելի է: