Իսպանիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 2000 մարդ, 150-ը մահացել է
Իսպանիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է երկու հազար մարդ, 150-ը մահացել է:
Այս մասին, երկրի առողջապահության նախարարությանը հենվելով գրում է «Էլ Պայիս» հրատարակությունը:
Այս պահին Իսպանիայում գրանցված է կորոնավիրուսի 11 178 դեպք:
Ընդհանուր առմամբ Իսպանիայում մահացել է 491 մարդ, իսկ 563 մարդ գտնվում է վերակենդանացման բաժնում:
Դեպքերի մեծ մասը (43 տոկոս) գրանցվել է Մադրիդում:
Անցյալ շաբաթ Իսպանիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հայտարարել են արտակարգ դրություն: