Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 394 մարդ
Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 394 մարդ: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում մահացել է 1720 մարդ:
Վարակվածների թիվն աճել է 15 տոկոսով: Գրանցվել է 3646 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 28 572-ի: