Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել են: Մարտի 12-ին երկրում զոհերի թիվն ավելացել է 37-ով և կազմել 84: Բացի այդ, գրանցվել է վարակման 1500 նոր դեպք և ընդհանուր, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է երեք հազարը:
Այսպիսով, Իտալիայից հետո Իսպանիան կորոնավիրուսի դեպքերի քանակով Եվրոպայում երկրորդ տեղում է:
Կառավարության արտակարգ նիստից հետո, Իսպանիայի 4 քաղաքներում հայտարարվել է կարանտին:
Կորոնավիրուսի 1400 դեպք է գրանցվել մայրաքաղաք Մադրիդում:
Իսպանիայի տարածքում առնվազն երկու շաբաթով փակվել են դպրոցները և համալսարանները:
Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասի ֆոնին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ բիզնեսին աջակցելու նպատակով կհատկացվի 18 միլիարդ եվրո: