Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեի խոսքով, Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի:
«Սա շատ ցավալի փաստ է, արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք տեղեկություն, որ Իսպանիայում մահացել է մեր հայրենակիցը, երիտասարդ կին, ով ուներ ուռուցքային հիվանդություն և միևնույն ժամանակ՝ կորոնավիրուս»:
Արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է ընտանիքի հետ»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Օրեր առաջ Իսպանիայում կորոնավիրուսից մահացել էր Վրաստանի ևս մեկ քաղաքացի: