Իրանում, կորոնավիրուսի պատճառով 54 հազար կալանավորի ժամանակավորապես ազատել են բանտից
Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, 54 հազար կալանավորի ժամանակավորապես ազատել են բանտից:
Բանտարկյալներն արդեն անցել են հետազոտություն և նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Կալանավորներն ազատ արձակվելուց առաջ վճարել են գրավ:
Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 77 մարդ: Վարակվածների թիվը հասել է 2336-ի:
Վարակվածների թվում են Իրանի կառավարության անդամները: Վարակված է 23 պատգամավոր: