Իրանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Երկրի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վարակված է երկու մարդ:
Նրանք տեղափոխվել են հիվանդանոցի մեկուսացված բաժին:
Առողջապահության նախարարությունը չի կոնկրետացնում, թե ինչ ազգության են վարակվածները:
Չինաստանում կորոնավիրուսից զոհվել է 2012 մարդ, վարակակիրների թիվը հասնում է 75 280-ի: 15 030 մարդ բուժվել է կորոնավիրուսից: